ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Բաքվի ախորժակը դեռ չի փակվել

    Բաքվի ախորժակը դեռ չի փակվել

    11.11.2013| 16:11
    Առաջիկա` Երևան -Բաքու նախագահական մակարդակով հանդիպման առիթով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի քաղաքական վերլուծության և տեղեկատվական վարչության ղեկավար Էլնուր Ասլանովն ասել է, թե եթե Հայաստանը նահանջի իր զավթողական քաղաքականությունից, դա հիմք կհանդիսանա խաղաղության և կայունության հաստատման համար:
  • Գ. Սունդուկյանի անվան թատրոնի բեմական մասը վերազինման կարիք ունի

    Գ. Սունդուկյանի անվան թատրոնի բեմական մասը վերազինման կարիք ունի

    11.11.2013| 15:54
    Սունդուկյանի անվան պետական թատրոնի շենքը շահագործման է հանձնվել 1962 թվականին, որից հետո ոչինչ չի արվել: Վերջերս թատրոնի բեմական աշխատանքները մոտ ամիս ու կես կանգնեցվել են, դադարացվել փորձերն ու բոլոր այն աշխատանքները, որոնք կապված են բեմի հետ: Պատճառը բեմի ծայրաստիճան հին վիճակն է. «Այդպես աշխատել հնարվոր չէ: Մյուս խնդիրը թատրոնի փտած ջրագծերն են, որոնցից մեկն արդեն փակվել է: Եթե մյուսն էլ փակվի, ինչպե՞ս ենք սպասարկելու հանդիսատեսին»,-խոսելով թատրոնի այսօրվա խնդիրների մասին, իր մտահոգությունը կիսեց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Տիգրան ԳԱՍՊԱՐՅԱՆԸ` նշելով, որ վերազինման կարիք ունի ողջ բեմական մասը` լուսային, ձայնային սարքավորումներով, ժամանակակից մեխանիզմներով:
  • Սիրիայի ընդդիմությունը պայմաններ է դրել

    Սիրիայի ընդդիմությունը պայմաններ է դրել

    11.11.2013| 15:23
    Սիրիայի ընդդիմադիր ուժերի հիմնական դաշինքը` Ազգային կոալիցիան, հայտարարել է, թե կմասնակցի Ժնևում կայանալիք բանակցություններին` որոշ պայմաններով: Ընդդիմադիրները իշխանությունից պահանջում են ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:
  • Նախատեսվում է ստեղծել «Այվազյանական կենտրոն»

    Նախատեսվում է ստեղծել «Այվազյանական կենտրոն»

    11.11.2013| 14:35
    Մեկնարկում է «Այվազյանական» հանրապետական թատերական երկրորդ փառատոնը: «Այվազյանական» առաջին փառատոնը կյանքի է կոչվել 2010-ի աշնանը, նույն տարվա գարնանը անցկացվել են այվազյանական ընթերցումներ:
  • ԱԺ քառօրյայի թեժ մեկնարկը

    ԱԺ քառօրյայի թեժ մեկնարկը

    11.11.2013| 14:23
    Այսօր մեկնարկած ԱԺ քառօրյան բավականին բուռն սկսվեց։ Նախ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը բողոքեց ոստիկանության պահվածքից, քանի որ պատգամավորներ` Նիկոլ Փաշինյանին և Լևոն Զուրաբյանին թույլ չեն տվել տեսակցել Շանթ Հարությունյանին: Ավելին, որոշ պաշտոնյաներ անգամ չեն հանդիպում պատգամավորների հետ և իրենց գործողությունների առնչությամբ բացատրություններ չեն տալիս: Զուրաբյանը ԱԺ խոսնակից հետաքրքվեց, թե ինչ կարող է անել այս առնչությամբ: Աբրահամյանը պատգամավորին առաջարկեց հարցը մանրամասնորեն իրեն ներկայացնել, իսկ ինքը կխոսի համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հետ:
  • Երբ Վարդանը հերոս է, իսկ «Արտլաբի տղաները»` սովորական կարգ խախտողներ

    Երբ Վարդանը հերոս է, իսկ «Արտլաբի տղաները»` սովորական կարգ խախտողներ

    11.11.2013| 13:28
    Երեկ երեկոյան ձերբակալվել են «Արտ լաբորատորիա» խմբի անդամները` նկարիչ-արվեստագետներ Կարեն Օհանյանը, Էդգար Ամրոյանը, Արթուր և Արա Պետրոսյանները, ու չորս ժամ հետո բաց են թողնվել: Նրանք ձերբակալվել են «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի դիմանկարի համար, որը արվել է նաև ԱԺ ընդունարանի պատին: Նրանք համարում են, որ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է և փորձել են իրենց վերաբերմունքը հնարավորինս հանրայնացնել` գրաֆիտիներով խոսելով դրա մասին: «Արտլաբի» տղաները հայ ժամանակակից մշակույթի ներկայացուցիչներ են, ովքեր ժամանակակից արվեստի իրենց ընկալումներով փորձում են փոքր-ինչ յուրօրինակ շունչ հաղորդել մեր մշակութային գորշությանը:
  • Իսկ ի՞նչ է անելու գործող նախարարը

    Իսկ ի՞նչ է անելու գործող նախարարը

    11.11.2013| 12:32
    Նոյեմբերի 6-ին դատարանն արդարացրել է Իսրայելի արտաքին գործերի նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանին, որ մեղադրվում էր խարդախության և պաշտոնական դիրքի չարաշահման մեջ: Դատավորը նրա գործողությունները որակել է անքաղաքավարի և անտեղի, բայց հանցակազմ չի գտել:
  • Լավրովը բանակցություններում առաջընթաց է գրանցել

    Լավրովը բանակցություններում առաջընթաց է գրանցել

    11.11.2013| 12:30
    ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ժնևում վեցյակի բանակցություններում հաջողվեց հեռանալ պատժամիջոցների լծակից և անցնել առարկայական քննարկման. «Անհրաժեշտ է հեռանալ սպառնալիքներից և մշտական պատժամիջոցային լծակից, ընդ որում ՄԱԿ-ի ԱԽ-ն շրջանցելով, և անցնել խնդրի էության բուն քննարկմանը»:
  • Իսրայելը մտադիր է կանխել ԱՄՆ-Իրան մերձեցումը

    Իսրայելը մտադիր է կանխել ԱՄՆ-Իրան մերձեցումը

    11.11.2013| 12:26
    Իսրայելը հնարավորը կանի, որ ԱՄՆ Կոնգրեսը մերժի Իրանի հետ ցանկացած համաձայնագրի ընդունումը` հայտարարել է Երուսաղեմի և հրեական սփյուռքի հարցերով պատասխանատու Նաֆտալի Բենեթը:
  • Վ. Սպիվակովը՝ Զարեհ Սահակյանցի մասին (տեսանյութ)

    Վ. Սպիվակովը՝ Զարեհ Սահակյանցի մասին (տեսանյութ)

    11.11.2013| 12:24
    «Այսօրվա համերգը նվիրված է ինձ շատ հարազատ մարդու՝ կնոջս հայրիկին, երեխաներիս պապիկին։ Ես նրան շատ լավ եմ ճանաչել։ Նա հրաշալի երաժիշտ էր, Հայաստանի իսկական նվիրյալ։ Նա շատ սիրում էր իր հայրենիքը, իր ծննդավայրը։ Նա սիրում էր արվեստը՝ գեղանկարչություն, գրականություն, հայկական պոեզիա։ Նա շատ լավ տիրապետում էր հայերենին։ Գիտեք, որ լեզուն նույնպես կյանքի որոշակի արտացոլումն է»։